Հայաստան
«Դուրս ենք եկել, միջանցքում շնորհակալություն եմ հայտնել». Ալեն Սիմոնյանը՝ Տիխանովսկայայի հետ հանդիպման մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպմանը։

«Մեր վատ օրից է, որ նախարարությունն աշխատակիցներին գործուղում է սուբվենցիոն ծրագրերը ստուգելու». Սանոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե սուբվենցիոն ծրագրերում մեծ խնդիրներ կան՝ կապված նախագծերի և շինարարության որակի հետ․

Սերբիայի նախագահ Վուչիչը բավականին «խորհրդավոր» գրառում է արել. Հակոբ Բադալյան
Սերբիայի նախագահ Վուչիչը բավականին «խորհրդավոր» գրառում է արել ինստագրամյան իր էջում: Վուչիչը հայտարարել է, թե վերջին 48 ժամում ստացել է ծանր տեղեկություններ, որոնք վերաբերում են Սերբիայի կենսական շահերին: Նա զգուշացրել է, որ սպասվում են աննախադեպ ծանր օրեր, բայց իրենք կպայքարեն ու Սերբիան կհաղթի:

Ռուստամ Բադասյանը պարգևատրել է Արգիշտի Քյարամյանին
Պետական եկամուտների կոմիտեում կայացել է ՊԵԿ և Քննչական կոմիտեի հերթական հանդիպումը, քննարկվել է համագործակցության լայն օրակարգը, կազմակերպվել է պարգևատրման արարողություն։
Ոստիկանության պաշտոնյաները կաշառք են ստացել
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն զենք‑զինամթերքը կամովին հանձնելու դեպքերի ցուցանիշները բարելավելու նպատակով նախնական համաձայնության գալով Հ. Ծ.-ի և ոստիկանության ավագ տեսուչ Ն. Ա.-ի հետ, վերջիններիս հանձնարարել է կազմակերպել դեռևս 2023 թ. իր կողմից գնված ակոսափող հրացանի՝ այլ քաղաքացու կողմից իբր ինքնակամ ոստիկանություն ներկայացնելու շինծու դեպքի հաշվառման գործընթաց: