Հասարակություն

«Մեր վատ օրից է, որ նախարարությունն աշխատակիցներին գործուղում է սուբվենցիոն ծրագրերը ստուգելու». Սանոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե սուբվենցիոն ծրագրերում մեծ խնդիրներ կան՝ կապված նախագծերի և շինարարության որակի հետ․

«Որակի հետ կապված բազմաթիվ հարցեր կան․ փորձելու ենք մարզպետների հետ խոսել՝ ինչպես անել, որ որակական խնդիրներ չլինեն։ Եթե համայնքն ի զորու չէ 8 տեղով շինարարություն կառավարել, միգուցե պետք է 8-ի փոխարեն 5 տեղ շինարարություն իրականացնել»։ 

Նա հիշեցրել է, որ սուբվենցիոն ծրագրերի որակը ստուգողը համայնքն է. «Մեր վատ օրից է, որ նախարարությունն իր աշխատակիցներին գործուղում է, որ գնան, սուբվենցիա ստուգեն։ Ոչ մի կարգավորումով ՏԿԵՆ-ը չպետք սուբվենցիա ստուգեր։ Դրա պատասխանատուն համայնքն է, ստուգող կազմի մեջ էլ մարզպետարանն է։ Բայց քանի որ աշխատանքների ծավալները մասշտաբային են, մենք էլ ենք իրենց հետ աշխատում, որ որակը կարգավորենք»։