Երևան

«Մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ։

«Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ:

Երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերը, նշանավոր դերասաններն ու բեմադրիչները, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն իրենց ներկայությամբ և հոգատարությամբ շենք-շինություններն են ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին:

Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երևանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է»: