Քաղաքական

Ներքին Հանդի ուղղությամբ այս պահին կրակոցներ չկան

Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ հակառակորդն այս պահին չի կրակում. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը նշելով, որ ենթակառուցվածքները չեն նվասվել, տներին չեն հարվածել։

Նրա խոսքով, Ներքին Հանդում հակառակորդի կրակոցներից տուժած քաղաքացի չկա։

Հիշեցնենք՝  Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ռազմական գերատեսչության հաստատված տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ։

Հայկ Մագոյան