Ընդդիմադիր խմբակցության ներսում քննարկումները բուռն են անցել. «Ժողովուրդ»
Մամուլ
8 Փետրվարի 2022, 8:43
«ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներսում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի քննարկումը բավականին բուռն է անցել:
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորների մի մասը պնդել է՝ թեկնածու պետք է առաջադրել նախեւառաջ քննադատությունից խուսափելու ու չթիրախավորվելու համար, թե ընդդիմադիրները, սեփական թեկնածու չառաջադրելով, լեգիտիմացնում են իշխանության թեկնածուին:
Հարցի քննարկումից հետո ընդդիմադիր խմբակցության պատգամավորների մեծ մասը, այնուամենայնիվ, չի հաշտվում թեկնածու չառաջադրելու որոշման հետ՝ համարելով, որ թեկնածու չառաջադրելու բոյկոտն անհիմն ու անտրամաբանական է:
Հետևեք մեզ Telegram-ում