Երևան

«Եթե կարիք լինի, այս միջոցները շարունակաբար կկիրառենք». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդմիջումից հետո պարզաբանել է, թե ինչու է նիստից հեռացրել ավագանու անդամ Սամվել Հակոբյանին։ Նա նշել է, որ իրավունք ունի ավագանու կարգազանց անդամների նկատմամբ միջոցներ կիրառել, և դրանից մեկն էլ նիստերի դահլիճից հեռացնելն է։ 

«Մասնավորապես, երբ կարգազանց անդամը թույլ է տալիս վիրավորական արտահայտություններ։ Իսկ այս դեպքում բազմակի էր դա»,- ասել է նա՝ հավելելով, որ պետք է իրենց հաշիվ տան, թե որտեղ են գտնվում։ «Եթե կարիք լինի, այս միջոցները շարունակաբար կկիրառենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, ավելի վաղ Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան, և «Մայր Հայաստան» ու ՔՊ խմբակցությունների ավագանիների միջև հրմշտոց սկսվեց, որի պատճառով հետո քաղաքապետը ոստիկանություն հրավիրեց ու ընդմիջում հայտարարեց։