Երևան

«Քուչի մակարդակի բազարները էս դահլիճից դուրս կտանեք». ավագանու նիստում կրքերը թեժացան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան, և «Մայր Հայաստան» ու ՔՊ խմբակցությունների ավագանիների միջև հրմշտոց սկսվեց։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու անդամներին  սկզբում հանգստության կոչ արեց, ապա՝ ոստիկանների հրավիրեց։

«Խուլիգանությունն այս դահլիճում չի ընդունվելու։ Ձեր քուչի մակարդակի բազարները էս դահլիճից դուրս կտանեք։ Ով ունի սառույցի կարիք, դուրս եկեք, մի հատ սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք։ Եթե կուզենաք, կվերադառնաք դահլիճ, չեք ուզենա՝ դրսում մնացեք»,- ասաց նա։ Տիգրան Ավինյանը կոչ արեց, որ դահլիճից դուրս գա «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

Ապա քաղաքապետը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։