Երևան

Երթևեկության փոփոխություն՝ Հերացու փողոցում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հերացու փողոցում: Մասնավորապես՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Կորյունի փողոց ուղղությամբ գործող երեք երթևեկելի գոտիներին կավելանա ևս մեկը:

Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում: