Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024

USD402

EUR431.11

RUB4.24

Երևան 2 ℃

Рус Eng

«Տրանսպորտի ցանցի հավելյալ սուբսիդավորումը հավելյալ 7 մլրդ դրամ է արժեցել». Տիգրան Ավինյան

Երևան

7 Փետրվարի, 15:27

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի սակագնի բարձրացմանը․ «Երբ ասում են՝ թանկացնում եք, ամեն մարդ իր համար պետք է հասկանա՝ շաբաթական, ամսական կամ տարեկան տոմսը երբ գնում է և համեմատում այսօրվա ուղևորափոխադրումներին, իր համար արդյո՞ք թանկանում է, թե՞ էժանանում։ Ես վստահ եմ՝ կլինեն դեպքեր, մարդիկ կլինեն, որոնց համար էժանանալու է»,- ասել է նա։ 

Ըստ Ավինյանի՝ միասնական տոմսային համակարգը էժանացնելու և թանկացնելու մասին չէ, այլ դա մեկ ընդհանուր համակարգ է, որ գործելու է ավտոբուսներում, մետրոյում, տրոլեյբուսներում. «Մենք էական արտոնությունների փաթեթ ենք քննարկելու, հասկանալու ենք՝ այն խմբերին, որ իրականում ունեն արտոնության կարիք, ունեն սոցիալական խնդիր, արտոնություն տրամադրենք»։

Ավինյանն անդրադարձել է նաև Հայկ Մարությանի հայտարարությանը, թե իրենք  տրանսպորտի թանկացման դեպքում անհնազանդության ակցիաներ են անելու. «Մեկ անգամ ևս ամուր վստահություն եք ներշնչում, որ իր հետ կապված բոլոր որոշումները՝ և՛, որպես քաղաքապետի, հեռացնելը, և՛, որպես ավագանու անդամի, հեռացնելը միանշանակ ճիշտ են եղել, որովհետև այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից։ Եթե մարդը չի հասկանում, որ տրանսպորտի վրա քաղաքապետարանը սուբսիդիան ծախսում է այսպես, թե այնպես, եթե տրանսպորտն արժե իքս գին, այն ինչ-որ մեկը վճարում է՝ կամ երևանցիները, կամ, եթե կառավարությունը սուբսիդավորի, բոլոր քաղաքացիները։ Այսինքն, եթե առաջարկն այն է, որ կառավարությունը սուբսիդավորի միայն Երևանի տրանսպորտը, կստացվի՝ Սյունիքում ապրող մարդը պետք է սուբսիդավորի երևանյան տրանսպորտը»։

Ըստ Ավինյանի՝ տրանսպորտի ցանցի հավելյալ սուբսիդավորումը քաղաքի բյուջեի վրա հավելյալ 7 մլրդ դրամ է արժեցել. «Երևանի բյուջեն որտեղի՞ց է ձևավորվում․ երևանցիների վճարած տուրքերից և վճարներից։ Հիմա էս գրպանից կհանես, կտաս որպես տուրք, և քաղաքապետարանը կսուբսիդավորի՞, թե՞ հենց ինքդ քո տրանսպորտը կսպասարկես»։

Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ ձեռք բերված 30 ավտոբուսներն արդեն եկել են. «Եւս 170 ավտոբուսի տենդեր կայացել է, շուտով մենք կկնքենք պայմանագիր հաղթող ընկերության հետ, և ամենայն հավանականությամբ ամռան վերջին կունենանք ևս 170 նոր ավտոբուս, և կունենանք հանրային տրանսպորտի համար շատ ավելի շատ առանձնացված գծեր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում