Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշմանը։
Նախագիծն ընդունվեց 34 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Հիշեցնենք, ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորումներում, Հայկ Մարությանը բացակայել է Երևանի ավագանու՝ մինչ այժմ անցկացված բոլոր 42 քվեարկություններից: