Կիրակի, 25 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 2 ℃

Рус Eng

Ավագանին քննարկում է Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Երևան

7 Փետրվարի, 10:33

Երևանի ավագանին քննարկում է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցը։

Ինչպես տեղեկացրեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, Մարությանը բացակայել է մինչ այժմ անցկացված բոլոր 42 քվեարկություններից. «Այսինքն, ոչ միայն կեսից ավելիից է բացակայել, այլև բոլոր քվեարկություններից»,- ասաց նա։

Գալջյանը տեղեկացրել է, որ Մարությանը չի մասնակցել նաև հանձնաժողովի նիստերին, թեև ընդգրկված է քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում. «Կարծում եմ՝ պետք է բարձր գնահատենք ավագանու ինստիտուտի դերը, և ավագանու այն անդամները, որ արհամարհանք ունեն այս  ինստիտուտի նկատմամբ, հեռանան, և նրանց փոխարեն գան ավագանու այլ անդամներ՝ նույն քաղաքական ուժից։ Շատ խոսվեց, որ ընդդիմադիրներին փորձում են խոսքից զրկել, բայց այնպես չէ, որ մանդատը մեզ է գալու։ Մանդատը մնալու է քաղաքական ուժին, որ ընտրություններին ստացել է համապատասխան քվե»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում