Քաղաքական

Հայկ Մարության․ «Առաջադրվելու եմ վարչապետի թեկնածու»

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 2026թ. ընտրություններին առաջադրվելու է  վարչապետի թեկնածու․

«Բնականաբար, մեր կուսակցությունը, կապ չունի՝ նորաստեղծ, թե արդեն գործող, անպայման պետք է մասնակցի Հայաստանի բոլոր կարևորագույն քաղաքական պրոցեսներին: Անպայման պատրաստվելու ենք 2026 թվականի ընտրություններին, եթե չլինի արտահերթ, որովհետև դրա մասին անընդհատ խոսակցություններ են գնում: Քանի որ ես մեր կուսակցության ղեկավարն եմ, այո, ես առաջադրվելու եմ որպես թեկնածու»,- ասել է Մարությանը։

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին Հայկ Մարությանի՝ ավագանու անդամի լիազորությունները։