Երևան

Ձնամաքրման 38 մեքենայից 7-ը աշխատանքներ իրականացնելու ընթացքում խափանվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանին հայտնեցին, որ ձնամաքրման 38 մեքենաներից 7-ը  աշխատանքներ իրականացնելու ընթացքում խափանվել են և այժմ վերանորոգման փուլում են:

Տիգրան Ավինյանին նաև զեկուցեցին, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ձնամաքրման աշխատանքներ իրականացվել են նաև վերջերս ձեռքբերված 50 մայթ մաքրող միջոցներով, որոնցից 15-ն ընթացքում խափանվել է. «Մատակարարող ընկերությանը տեղեկացվել է, ձեռնարկվում են միջոցներ դրանք վերանորոգելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում