Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Նոր Արեշ թաղամասի փողոցներից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Radar Armenia-ի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը հայտնեց, որ պայթյունը եղել է Նոր Արեշի 27 փողոց, տուն 3 հասցեում․ «Դեռ հայտնի չէ պայթյունի պատճառը։ Հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է։ Տուժածների վերաբերյալ ևս տեղեկություններ չկան»։
Բալայանի խոսքով՝ ՆԳՆ փրկարարները դեպքի վայրում են։
Հայկ Մագոյան