Հասարակություն

Պայթյուն Նոր Արեշում

Այսօր պայթյուն է եղել Էրեբունու Նոր Արեշ թաղամասում։

ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ ահազանգ են ստացել Նոր Արեշի 34 փողոցում պայթյունի մասին։

Ըստ ահազանգի՝ 1 կամ 2 տուն է փլուզվել։ Դեպքի վայր է մեկնել մարտական 4 հաշվարկ։

Ահազանգողները նաև հայտնել են, որ նախնական տեղեկություններով՝ փլատակների տակ 2 քաղաքացի կա։