Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.69

EUR409.81

RUB6.02

Երևան 1 ℃

Рус Eng

Երևանում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան հուշամրցաշար (լուսանկարներ)

Երևան

19 Նոյեմբերի, 11:06

Երևանում անցկացվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը։ Մարզական միջոցառումը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Մրցապայքարին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, սպորտի գործիչներ, հյուրեր:

Տասը քաշային կարգում մրցաշարին մասնակցեց Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշ: Ավանդական մրցաշարը պատանիների համար տարվա ընթացքում սպասված ու կարևոր ստուգատես է:

Մրցապայքարում հայ մարզիկներն աչքի ընկան իրենց հմուտ վարպետությամբ և նվաճեցին 8 ոսկե, 6 արծաթե և 10 բրոնզե մեդալ:

Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, դիպլոմներով: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան