Երևան

Երևանում կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150 էլ կնորոգվի (տեսանյութ)

Երևանում կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150 էլ կնորոգվի  (տեսանյութ)

Երևանի բնակչության պաշտպանության համակարգի բարելավման ու մայրաքաղաքում անվտանգությունը բարձրացնելու նպատակով համայնքը նախաձեռնել է կարևոր մի շարք ծրագրեր:
2021թ. հետողական քայլեր սկսեցին ձեռնարկվել նաև հակահրդեհային նոր հիդրանտների կառուցման ու հնի նորոգման ուղղությամբ: Երևանում տեղադրված շուրջ 600 հիդրանտի գրեթե կեսից ավելին տարիներ շարունակ չէր գործում, ինչը խնդիրներ էր առաջացնում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:
Մի քանի փուլով իրականցվող ծրագրի շրջանակում Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ, ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական