Երևան

Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում

Երևանի քաղաքապետարանի աշտարակից լսվող երաժշտությունը կհնչի նաև 12 վարչական շրջաններում

«Այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
 
«Բացի դրանից՝ մեր համաքաղաքացիները օրվա ժամին ու օդի ջերմաստիճանին դարձյալ կարող են ծանոթանալ նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքին տեղադրված նոր LED էկրանից»,- տեղեկացրել է քաղաքապետը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական