Երևան

Երևանը ստարտափերի վարկանիշում բարձրացել է 38 հորիզոնականով

«Global Startup Ecosystem Index-2022»-ի միջազգային վարկանիշում Երևանը կովկասյան քաղաքների շարքում զբաղեցրել է առաջին տեղը։ 

StartupBlink-ը ամեն տարի դասակարգում է ստարտափ էկոհամակարգերը՝ հիմնվելով ախարհի ավելի քան 1000 քաղաքների, 2000 համատեղ աշխատանքային տարածքների և 70000 ստարտափերի տվյալների բազայի վրա: Հաշվի են առնվում այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են նորարար ընկերությունների որակն ու քանակը, նորարարական ենթակառուցվածքային օբյեկտները, ներդրումների ծավալը։

Զեկույցի համաձայն՝ Երևանի ստարտափ էկոհամակարգը լավագույնն է Կովկասում՝ այս ցուցանիշով երկու անգամ առաջ անցնելով Թբիլիսիից։ Երևանը 38 տեղով բարձրացել է 1000 քաղաքների ցանկում՝ զբաղեցնելով 244-րդ տեղը։