Երևան

Վաղվանից նոր ավտոբուսների վարորդների մոտ 100-դրամանոցներ կլինեն

Վաղվանից նոր ավտոբուսների վարորդների մոտ 100-դրամանոցներ կլինեն

Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի` մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական