Երևան

«Նպատակային «պռավալ» եք տալիս». Երևանի քաղաքապետը՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենին

«Նպատակային «պռավալ» եք տալիս». Երևանի քաղաքապետը՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, անդրադարձել է Երևանում տրանսպորտի վիճակին։

Դիմելով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանին՝ քաղաքապետն նկատել է. «Ավտոբուսների և տրոյլեբուսների համար ներկայացված տեխբնութագրի մեջ ներառված չէ՝ լվանալուց հետո ինչպես են չորացվելու ավտոբուսները։ Արդեն չորրորդ ամիսն է ՝ «պռավալ» եք տալիս նպատակային, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այդ բնութագրում, որ գրել եք, կա՞ նշված, թե այդ ավտոբուսները ու տրոյլեբուսները ինչպես են չորացվելու։ Չկա ոչինչ գրված, պարամետրերն էլ՝ վերցրել, թուլացրել եք։ Որակյալ բան պետք է գնենք։ 600-ից ավել ավտոբուս ենք ունենալու, մեկ լվացման կայան, դուք այնպիսի պարամետրեր եք դրել, որ մեկ ամիս հետո չաշխատի։ Գնացեք, նորմալ տեխբնութագիր գրեք։ Բյուջեից 40 միլիոնից ավել գումար չեմ ծախսելու, որ վերջում ասեմ՝ տեսեք, ես ճիշտ էի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական