Երևան

«Մայթը վերցրել, քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարում են». քաղաքապետը՝ Ամիրյան փողոցի շինության մասին

«Մայթը վերցրել, քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարում են». քաղաքապետը՝ Ամիրյան փողոցի շինության մասին

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության նիստում անդրադարձ է եղել փողոցային առևտրի թեմային։ 

Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն, անդրադառնալով տեսչական մարմնի՝ փողոցային առևտրի հետ կապված լիազորություններին, նշել է, որ այս առումով տեսչական մարմինը գրեթե ոչ մի լիազորություն չունի, հատկապես՝ ֆիզիկական անձանց նկատմամբ որևէ վարչարարություն չեն կարող իրականացնել։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հարցրեց. «Կենտրոնով ման էի գալիս, ՍԱՍ-ի ու Ամիրյանի արանքը ինչ-որ մեկը առևտրային կենտրոն է սարքել: Վստահ եմ՝ ոչ թե ընտանիք է պահում, այլ բիզնես է դրել։ Ի՞նչ ենք անում դրա հետ»։

Հարցին ի պատասխան՝ Սաֆարյանը նշեց, որ անձը բազմիցս տուգանվել է, և ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է սկսելու։

Հրաչյա Սարգսյանը արձագանքեց. «Ես կարծում եմ՝ եթե ամենօրյա ծառայությունը մեկ ամիս լինի, մեկ ամիս հետո չենք ունենա, բայց, ոնց հասկանում եմ, արդեն երրորդ ամիսն է՝ այնտեղ բան են անում: Մայթը վերցրել են, քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարում են: Կարծում եմ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը խանգարելու հիմքով կարելի է կազմակերպել, որ այդտեղ այլևս առևտուր չիրականացվի: Մի քիչ էլ թողնենք՝ ապօրինի շինություն կսարքի մայթի վրա»:

Վարչության պետի խոսքով՝ այդ անձն անվճարունակ է, որքան տուգանում են, ազդեցություն չկա, բայց լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական