Երևան

Արաբկիր վարչական շրջանում քանդվում են ապօրինի ավտոտնակները

Արաբկիր վարչական շրջանում քանդվում են ապօրինի ավտոտնակները

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ Մամիկոնյանց և Ա․Խաչատրյան փողոցների հարևանությամբ ընթանում են համայնքային հողամասերում առանց համապատասխան թույլտվության տեղակայված ավտոտնակների քանդման աշխատանքները։

Քաղապետարանը հարկ է համարել նշել, որ ավտոտնակների գտնվելու վայրը ՀՀ կառավարության 2020թ դեկտեմբերի 24-ի՝ «Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» հ․ 2143-Ն որոշմամբ արդեն իսկ ընդգրկված է հանրության գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում։

Համայնքային հողամասը շինություններից ազատելուն կհաջորդի Երևանի Մամիկոնյանց և Ա. Խաչատրյան փողոցները միացնող ճանապարհահատվածի կառուցումը, որի նպատակը Կոմիտասի պողոտայով երթևեկությունն զգալիորեն բեռնաթափելն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական