Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև մայրաքաղաքի փողոցներում ձյան մաքրման աշխատանքներին։
Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ տեղումների արդյունքում խնդիրներ չկան, ամբողջ գիշեր աշխատել են աղ ցանող մեքենաները, և այսօր կենտրոնական փողոցները ամբողջովին բաց են։
Քաղաքապետի դիտարկմանը, թե Ջրվեժում, կարծես, աղե ավազի խնդիր կա, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ աղե ավազը վերջացել է թե՛ Ջրվեժում, թե՛ Թբիլիսյան խճուղիում, ու միայն իրենց հիմնարկի պաշարներն են մնացել. «Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր շարունակվի ձյունը, չի հերիքի»։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց նախապատրաստել աղի ավազի պաշարներ։