Երևան

Այգեստան թաղամասի փողոցները՝ հայտնի գիտնականների անուններով

Այգեստան թաղամասի փողոցները՝ հայտնի գիտնականների անուններով

Երևանի Կենտրոն շրջանի Այգեստան թաղամասի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով։

Նախագծի համաձայն՝ Այգեստանի 1-ին փողոցը կանվանակոչվի պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի, Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի, Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի, Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի անվամբ, Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անվամբ, Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի, Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի, Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գևորգ Ջահուկյանի անվամբ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական