Երևան

Երևանը պատրաստ է օգնել Արցախին

Երևանը պատրաստ է օգնել Արցախին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու նիստում անդրադարձել է Արցախում գազատարի վնասման հետևանքով ստեղծված իրավիճակին։

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հարցին, թե արդյո՞ք քաղաքապետարանը կապի մեջ է Արցախի գործընկերների հետ և պատրաստվո՞ւմ է ինչ-որ կերպ օգնել Արցախին, Սարգսյանը պատասխանել է. «Այո՛, խնդրի մասին տեղյակ ենք, Կառավարությունը՝ ևս: Ես կապի մեջ եմ իմ գործընկերոջ հետ. այս պահի դրությամբ, որպես այդպիսին, աջակցության կարիք չկա, եթե անհրաժեշտություն լինի, բոլորս պատրաստակամ ենք մեր հայրենակիցներին օգնելու: Այդ հարցը գտնվում է Կառավարության ուշադրության ներքո, ակտիվ զբաղվում են Կառավարության մեր գործընկերները»։ 

Նրա խոսքով՝ ավագանին կարող է նիստ հրավիրել և համապատասխան ֆինանսական միջոցներ ուղղել, որպեսզի ԼՂ մեր հայրենակիցները կարողանան իրենց խնդիրները լուծել։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական