Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու այսօրվա նիստում անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի խնդրին։
Նրա խոսքով՝ «Ունենք որոշ ավտոբուսներ, որոնք արդեն ապրիլի 1-ից երթուղում կսպասարկեն, ինչը կմեղմի վիճակը որոշ չափով, քանի որ որոշ գծեր կան, որ փակվել են: Երկրորդ պատճառն այն է, որ երթուղիներում, որոնք այդ ավտոբուսները սպասարկում են, խցանումներ ունենք, և այդ խցանումների պատճառով ավտոբուսների միջև ընկած համակահատվածի միջև խզում է տեղի ունենում: Պատճառները հիմնականում այս պահի դրությամբ այսքանն են»։
Քաղաքապետը վստահեցրեց, որ ապրիլի 1-ից երեք երթուղի ևս կավելանա: