Վաղը՝ մարտի 15-ին Երևանի ավագանին հերթական նիստ կգումարի։
Օրակարգում 20 հարց է, այդ թվում՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի փողոցները հայտնի մարդկանց՝ Նիկոլ Աղբալյանի, Մանուկ Աբեղյանի, Սերգեյ Մերգելյանի, Գրիգոր Չուբարյանի և Արմեն Թախտաջյանի անունով անվանակոչելու մասին։