Երևան

Երևանի ՍԲ Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի

Երևանի ՍԲ Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվանային համալիր կկառուցվի

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Տարածքը ներկայումս գտնվում է անբարեկարգ վիճակում: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Սարգսյանը հանձնարարել է շատրվանների կառուցման համար նախագծման մրցույթ հայտարարել: Միևնույն ժամանակ նշվել է, որ տարածքի ջրամատակարարման հետ կապված խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Գետառի մեջ թափվող մետրոյի ջրերը կարող են ծառայել հենց այդ նպատակին:

Քաղաքապետի խոսքով. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածը, որն անբարեկարգ է, այդտեղ կարող են լինել շատրվաններ, շատրվանների կառուցման համար մրցույթ հայտարարեք: Սա ձեզ հանձնարարական, երկշաբաթյա ժամկետում մրցույթ հայտարարենք, այդտեղ ունենանք նոր շատրվաններ: Այդտեղ ջրի խնդիր էլ չունենք, քանի որ մետրոյի ջրերը գալիս, Գետառ են թափվում, և այդ ջուրը կարող ենք օգտագործել, որպեսզի այդ դիմացի հատվածում ունենանք շատրվաններ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական