Երևան

Երևանում նոր ավտոբուսներդը դուրս են եկել երթուղի

Այսօրվանից Երևանում 31 և 8 համարի երթուղայինները միկրոավտոբուսների փոխարեն սպասարկում են «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր՝ 31 և 11 համարի ավտոբուսները։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Գևորգյանը Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նոր ավտոբուսներն արդեն առավոտյան դուրս են եկել երթուղի և շահագործվում են։ 31 երթուղին սպասարկում է 13, իսկ 11 երթուղիով՝ 12 հատ ավտոբուս։