Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ համագործակցության, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության խորացման արդիական հարցեր, հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության խորացման արդիական հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Միշուստինը և Ասադովը նաև ընդգծել են արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղման կարևորությունը: