Միջազգային

Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ էր խաղաղության գործընթացի համար. Վալտոնեն

Մինսկի խմբի փակումը կարևոր քայլ էր խաղաղության գործընթացի համար. Վալտոնեն

ԵԱՀԿ Մինսկի խումբը փակելու որոշումը կարևոր քայլ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը այս հայտարարությունն արել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 32-րդ նիստում։

«Հարավային Կովկասում ես ականատես եմ եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում դրական առաջընթացի։ Օգոստոսին մենք որոշեցինք փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները։ Սա կարևոր քայլ էր խաղաղության գործընթացին աջակցելու և ԵԱՀԿ բյուջեի ընդունման հիմնական խոչընդոտը վերացնելու համար», - նշել է Վալտոնենը։

Նշենք, որ ԵԱՀԿ-ն դեկտեմբերին 1-ին ավարտեց Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակումը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական