Միջազգային

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային խաղաղության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային խաղաղության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները

Դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 32-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ 

Նշվել է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցային ամուր հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա իրավիճակը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակման կարևորությունը։ 

Նախարարները նշել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը և ընդգծել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ աջակցությունը դրական ներդրում է ունենում տարածաշրջանային համագործակցության մեջ։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական