Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի նախագահ Սին Ծինփինի հետ հանդիպմանը մորատորիում է առաջարկել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին ՌԴ-ի հարվածների համար։
«Ես հույս ունեմ, որ Չինաստանը կմիանա մեր կոչին և մեր ջանքերին՝ հնարավորինս շուտ հասնել գոնե հրադադարի՝ կրիտիկական ենթակառուցվածքներին հարվածելու մորատորիումի տեսքով։ Սա առանցքային նշանակություն ունի գալիք ձմռան համար, քանի որ այսօր Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը, մասնավորապես՝ էներգետիկան, դեռևս գտնվում է Ռուսաստանի գնդակոծության տակ։ Մենք կկարողանանք համատեղ աշխատել միջազգային իրավունքը հարգող արդար և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ», - ասել է Էմանուել Մակրոնը Չինաստան կատարած այցի ժամանակ:
Չինաստանն աջակցում է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրին, որն ընդունելի է բոլոր կողմերի համար։ Այս մասին էլ հայտարարել է Չինաստանի նախագահը։
«Չինաստանն աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերին և հույս ունի, որ բոլոր կողմերը կհասնեն արդար, ամուր և պարտադիր խաղաղության համաձայնագրի, որն ընդունելի է բոլոր կողմերի համար երկխոսության և բանակցությունների միջոցով», - ասել Է Սի Ծինփինը։