ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը India Today հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստան-Հնդկաստան հարաբերությունները զարգանում են բազմաթիվ ուղղություններով և շատ բարձր մակարդակի վրա է։
«Ես շատ ուրախ եմ առաջիկա հանդիպման կապակցությամբ։ Պարոն Մոդիին համարում եմ իմ ընկերը։ Մեզ կապում են ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններ», — ընդգծել է Պուտինը։
Հարցազրույցում նա անդրադարձել է Ուկրաինական ճգնաժամին և Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններին, Արևմուտքի կրկնակի ստանդարտներին, Իսրայել-Պաղեստին հակամարտությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հնդկաստանին ռուսական նավթ գնելու համար սանկցիաներ սպառնալու մասին հարցին Պուտինը պատասխանել է. «Ինչու՞ պետք է արգելել Հնդկաստանին ռուսական նավթ գնել, երբ ԱՄՆ-ն ինքը շարունակում է գնել ռուսական ուրան»։