Միջազգային

Բրազիլացի միլիարդատերը փորձել է հաշտեցնել Թրամփին և Մադուրոյին

Բրազիլացի միլիարդատերը փորձել է հաշտեցնել Թրամփին և Մադուրոյին

Բրազիլացի գործարար, մսի առևտրով զբաղվող JBS ընկերության համասեփականատեր Ջոեսլի Բատիստան, գաղտնի այցելել է Կարակաս նոյեմբերի 23-ին, որպեսզի հանդես գա որպես ոչ պաշտոնական միջնորդ ԱՄՆ-ի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի միջև լարվածությունը մեղմելու հարցում։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, Բատիստան հանդիպել է Մադուրոյի հետ՝ փորձելով համոզել նրան համաձայնել «իշխանության խաղաղ անցմանը» և կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ հրաժարական տալու վերաբերյալ։ Այցը տեղի է ունեցել Թրամփի և Մադուրոյի միջև կոշտ հեռախոսազրույցից մի քանի օր անց։

Թրամփի վարչակազմը տեղյակ է եղել այցի մասին, սակայն Բատիստան գործել է իր նախաձեռնությամբ՝ չներկայացնելով ԱՄՆ-ը։ Բատիստան, ում JBS ընկերությունը զգալի կապեր ունի թե՛ Թրամփի շրջապատի, թե՛ Վենեսուելայի իշխանությունների հետ, դարձել է երկխոսության ոչ պաշտոնական փորձերի հերթական մասնակիցը։

Նշենք, որ կողմերի միջև լարվածությունը շարունակվում է, իսկ ԱՄՆ-ը ռազմական ուժեր է կենտրոնացրել Վենեսուելայի ափերի մոտ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական