Միջազգային

Գերմանիան կնքել է Իսրայելի հետ պատմության մեջ ամենամեծ պաշտպանական գործարքը

Գերմանիան կնքել է Իսրայելի հետ պատմության մեջ ամենամեծ պաշտպանական գործարքը

Իսրայելը Գերմանիային է հանձնել Arrow 3 հակահրթիռային պաշտպանության համակարգը Բեռլինի հարավում գտնվող Հոլցդորֆի ավիաբազայում կայացած արարողության ժամանակ՝ ավարտելով երկրի պատմության մեջ ամենամեծ պաշտպանական արտահանման գործարքը։ 

Պայմանագրի արժեքը կազմում է 4 միլիարդ եվրո (4.6 միլիարդ դոլար)։ Սա առաջին դեպքն է, երբ Arrow 3-ը տեղակայվում է Միացյալ Նահանգների և Իսրայելի սահմաններից դուրս։

Համակարգը տեղակայված է Հոլցդորֆի ավիաբազայում, և սպասվում են լրացուցիչ տեղակայումներ։

Arrow 3-ը նախատեսված է մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռները որսալու համար։ Համակարգի վաճառքը «Եվրոպական երկնային վահան» նախաձեռնության մի մասն է՝ ուղղված Եվրոպայի հակահրթիռային պաշտպանությունը ամրապնդելուն՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո։ 

Իսրայելը և Գերմանիան գործարքը նկարագրում են որպես աճող պաշտպանական համագործակցության մաս, որը ներառում է նաև համատեղ վարժանքներ և իսրայելական TROPHY ակտիվ պաշտպանության համակարգի մատակարարումը Leopard 2 տանկերի համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական