Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հերթական գրառումն է արել իր տելեգրամի ալիքում՝ սպառնալով պատերազմով, եթե Բելգիայում սառեցված ռուսական ակտիվները տրամադրվեն Ուկրաինային որպես փոխհատուցման վարկ։
«Եթե խելագարված Եվրոպական Միությունը փորձի գողանալ Բելգիայում սառեցված ռուսական ակտիվները՝ տրամադրելով այսպես կոչված փոխհատուցման վարկ, նման գործողությունները կարող են միջազգային իրավունքի համաձայն դասակարգվել որպես հատուկ տեսակի casus belli՝ Բրյուսելի և ԵՄ առանձին երկրների համար դրանից բխող բոլոր հետևանքներով։ Եվ այդ դեպքում այդ միջոցների վերադարձը կարող է տեղի ունենալ ոչ թե դատական գործընթացների միջոցով, այլ Ռուսաստանի պարտված թշնամիների կողմից բնեղենով վճարված իրական փոխհատուցումների միջոցով»,- գրել է Մեդվեդևը։