Միջազգային

Միրնոգրադում շրջափակված է ավելի քան 1000 ուկրաինացի զինվոր. Bild

Միրնոգրադում շրջափակված է ավելի քան 1000 ուկրաինացի զինվոր. Bild

Գերմանական Bild-ը, հղում անելով Միրնոգրադում տեղակայված ուկրաինացի զինվորներից մեկին, հաղորդում է, որ այնտեղի զորքերը գտնվում են կրիտիկական իրավիճակում և օգնություն են խնդրում։ Սակայն ռոտացիան անհնար է. ռուսական բանակը կտրել է ցամաքային ճանապարհները։

«Իրավիճակը, անկեղծ ասած, կրիտիկական է։ Լոգիստիկան իրականացվում է բացառապես անօդաչու թռչող սարքերի և ցամաքային ռոբոտացված համակարգերի միջոցով։ Նույնիսկ սննդի մատակարարումը խնդիր է։ Շատ ստորաբաժանումներ վերաբաշխվել են։ Եվ լավ կլիներ, եթե այս ստորաբաժանումներից մեկը, ցանկալի է՝ ամբողջ բրիգադը, վերահսկողություն ստանձներ այս անիծյալ մատակարարման ուղու նկատմամբ», - ասել է զինվորը։

Զինվորը նաև հայտարարել է, որ խոսում է Միրնոգրադում և շրջակա տարածքում տեղակայված ավելի քան 1000 զինվորների անունից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական