Թայիլանդը ժամանակավորապես մեղմել է ալկոհոլի վաճառքի սահմանափակումները՝ հաշվի առնելով ձմեռային սեզոնին սպասվող զբոսաշրջիկների հոսքը։
AFP-ն հաղորդում է, որ լիցենզիա ունեցողները այժմ կկարողանան ալկոհոլային խմիչքներ վաճառել ժամը 11:00-ից մինչև կեսգիշեր՝ առանց ընդհատումների։
Հաճախորդները նաև կկարողանան վայելել իրենց խմիչքը կեսգիշերից հետո մեկ ժամվա ընթացքում։ Նոր կանոնները ուժի մեջ կլինեն 180 օր։
Ժամը 14:00-ից մինչև 17:00-ն ալկոհոլի վաճառքի արգելքը Թաիլանդում մտցվել է 1972 թվականին։ Իշխանությունները որպես արգելքի պատճառ նշել են պետական ծառայողների և ուսանողների կողմից խմելու վերաբերյալ մտահոգությունները։