Միջազգային

Թրամփը հայտարարել Է Սիրիայի նախագահի հանդեպ «մեծ վստահության» մասին

Թրամփը հայտարարել Է Սիրիայի նախագահի հանդեպ «մեծ վստահության» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաային լիակատար վստահելու մասին:

«Կարծում եմ՝ Սիրիան կարճ ժամանակում մեծ ճանապարհ է անցել։ Սիրիայի նոր առաջնորդը այստեղ էր երեք շաբաթ առաջ։ Նա իսկապես շատ է ձգտում շտկել իրավիճակը իր երկրում և միավորել մարդկանց։ Դա ամենևին էլ հեշտ չէ: Կան խնդիրներ, որոնք շարունակվում են դարեր շարունակ, բայց ես կարծում եմ, որ նա կարող է հաղթահարել: Ես նրան շատ եմ վստահում», - հայտարարել Է Թրամփը։ 

Նոյեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանը փակ հանդիպում էր անցկացրել Սիրիայի նախագահ Ալ-Շարաայի հետ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական