Միջազգային

Ըստ Մասկի՝ Թրամփին հաջորդ երկու ժամկետում կփոխարինի Վենսը

Ըստ Մասկի՝ Թրամփին հաջորդ երկու ժամկետում կփոխարինի Վենսը

Նոյեմբերի 22-ին ամերիկացի գործարարը տեսակապի միջոցով ելույթ է ունեցել կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE)) նախկին աշխատակիցների հանդիպմանը, հայտնում է Politico-ն։

Ելույթի ժամանակ, որը հրապարակայնորեն չի հեռարձակվել, միլիարդատերը նշել է, որ ԱՄՆ-ն գտնվում է «մեծ 12-ամյա ժամանակաշրջանի» շեմին: 

Ամենայն հավանականությամբ նա նկատի է ունեցել, որ նախագահ Թրամփի մեկնարկած նախագահական շրջանը կշարունակի փոխնախագահ Վենսը, որը ըստ նրա, կգլխավորի երկիրը հաջորդ երկու ժամկետներում։

Իլոն Մասկը նաև նշել է, որ Դոնալդ Թրամփի և Ջեյ Դի Վենսի հետ միասին «մահափորձերի գլխավոր թիրախներ» են։

Նա շնորհակալություն է հայտնել թիմին դաշնային ծախսերն ու աշխատատեղերը կրճատելու համար կատարած աշխատանքի համար, խոսել է քաղաքացիական պատերազմի վտանգից, Մարսի գաղութացումից և գիտաֆանտաստիկ գրքերից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական