Բրյուսելում ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆֆի և Ջարեդ Քուշների հանդիպումը Զելենսկու հետ չեղարկվել է։
Այս մասին գրում է Euronews-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։
«Զելենսկին վերադառնում է տուն»,- գրել է նա իր X-ի էջում։
Ավելի վաղ Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը հայտնել էր, որ Պուտինի հետ բանակցություններից հետո սպասվում են Ուիթքոֆֆի և Քուշների շփումները Զելենսկու հետ Եվրոպայում: Ուշակովը ևս հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները կվերադառնան Վաշինգտոն։