Միջազգային

Կաջակցենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին. Կոս

Կաջակցենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին. Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդիպել է ՆԱՏՕ-ի շրջանակներում Բրյուսելում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

Կողմերը անդրադարձել են Թուրքիայի դերի կարևորությանը տարածաշրջանում կայունության գործում։

«Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է։

Արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ մենք շարունակում ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մեր դրական օրակարգը։

Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»,- այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել Մարթա Կոսը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական