Միջազգային

Ասադի անկումից հետո շուրջ մեկ միլիոն սիրիացի վերադարձել է տուն

Ասադի անկումից հետո շուրջ մեկ միլիոն սիրիացի վերադարձել է տուն

Ասադի ռեժիմի անկումից հետո երկիր է վերադարձել ավելի քանի մեկ միլիոն սիրիացի։ Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հաշվարկել է 2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի անկումից հետո տուն վերադարձած սիրիացիների թիվը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետազոտությունները ցույց են տալիս, որ Սիրիա վերադառնալու որոշման վրա ազդում են ոչ այնքան հայրենասիրական զգացմունքները, որքան՝ բնակության երկրներում առկա բացասական գործոնները՝ կենսապահովման ծախսեր, հեռանկարների և աշխատանքի բացակայություն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական