Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկրում գտնվող սիրիացի փախստականները արդեն պետք է վերադառնան իրենց հայրենիք։
«Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտվել է։ Այժմ Գերմանիայում ապաստան տրամադրելու համար բացարձակապես ոչ մի հիմք չկա, ուստի մենք կարող ենք սկսել արտաքսումները», - ասել է նա։
Մերցն ասել է, որ ակնկալում է, որ փախստականների զգալի մասը կամավոր կվերադառնա և կմասնակցի վերակառուցման աշխատանքներին։
«Նրանք, ովքեր հրաժարվում են Գերմանիայից վերադառնալ, ապագայում կարող են արտաքսվել», - հավելել է նա։