Միջազգային

Զախարովայի հայտարարությունից հետո Իտալիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Զախարովայի հայտարարությունից հետո Իտալիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Իտալիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Հռոմում Կոնտի աշտարակի փլուզման վերաբերյալ արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանություններից հետո։ Այս մասին հայտնել է Ansa լրատվական գործակալությունը։

Իր տելեգրամյան ալիքում Զախարովան գրել էր, որ քանի դեռ Իտալիայի կառավարությունը իր հարկատուների գումարը անիմաստ կերպով ծախսում է Ուկրաինային աջակցելու համար, Իտալիան ամբողջությամբ կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ։

Այս հայտարարությունը սուր արձագանք է առաջացրել Իտալիայի իշխանությունների կողմից։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Զախարովայի մեկնաբանությունները որակել է «անպարկեշտ»։ 

Նա նշել է, որ աղետի ժամանակ անընդունելի է շահագործել զոհերի և նրանց ընտանիքների վիշտը։

Հիշեցնենք, որ Հռոմի կենտրոնում միջնադարյան աշտարակի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական