97 տարեկան հասակում մահացել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Յոն Նամը։ Նա միացել է Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցությանը 1950-53 թվականների Կորեական պատերազմից կարճ ժամանակ անց և վերապրել 1970-ականների խոշոր քաղաքական զտումները։ Նամը բարձրագույն կրթությունը ստացել է Ռուսաստանում:
1998-2019 թվականներին Կիմ Յոն Նամը զբաղեցրել է ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահի պաշտոնը: Այս պաշտոնը զբաղեցնողը պաշտոնապես համարվում է Հյուսիսային Կորեայի ղեկավար, չնայած Կիմ ընտանիքը իշխանության գլուխն է։
Կիմ Յոն Նամը 15 տարի զբաղեցրել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 2018 թվականին նա մասնակցել է Հարավային Կորեայում կայացած Օլիմպիական խաղերի բացմանը՝ դառնալով հարևան երկիր այցելած ամենաբարձրաստիճան հյուսիսկորեացի պաշտոնյան։