Միջազգային

Կասպից ծովի ափին հայտնաբերվել է 112 սատկած փոկ

Կասպից ծովի ափին հայտնաբերվել է 112 սատկած փոկ

Ղազախստանում՝ Կասպից ծովի ափին, հայտնաբերվել է 112 սատկած փոկի մարմին։ Այս մասին հայտնել է հանրապետության Մանգիստաուի շրջանի էկոլոգիայի դեպարտամենտը։ 

Փոկերի անկման պատճառը պարզելու համար մասնագետները ծովային ջրի նմուշներ են հավաքել։ 

Կասպից ծովի ափին այս կենդանիների զանգվածային անկման դեպքերն առաջին անգամ չեն տեղի ունենում։ Ղազախստանի գյուղնախարարության վարկածով՝ 2024 թվականին պատճառը կարող էր լինել թռչնագրիպի խիստ ախտածին վիրուսը, իմունային անբավարարության ֆոնի վրա նեյրովիրուսային վարակը և ծովի հատակից բնական գազի արտանետման հետևանքով շնչահեղձությունը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական