Միջազգային

«Կարգը կվերականգնվի». Թրամփն արձագանքել է Լոս Անջելեսի ցույցերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումներին։

Թրամփը հայտարարել է, որ «նախկինում մեծագույն ամերիկյան քաղաքը» գրավվել է ապօրինի միգրանտների կողմից:

«Հիմա բռնի, ապստամբ ամբոխները հարձակվում են մեր դաշնային գործակալների վրա՝ փորձելով խոչընդոտել արտաքսման գործողություններին, սակայն այս ապօրինի խռովությունները միայն ամրապնդում են մեր վճռականությունը», - գրել է ԱՄՆ նախագահը:

Նա հայտարարել է, որ հանձնարարել է ներքին անվտանգության և պաշտպանության նախարարներին, ինչպես նաև գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լոս Անջելեսը միգրանտների ներխուժումից ազատելու և խռովություններին վերջ դնելու համար»:

«Կարգը կվերականգնվի, ապօրինի միգրանտները կարտաքսվեն, և Լոս Անջելեսը կազատագրվի»,- հավելել է Թրամփը: